Գազայի հարցով Դոհայի բանակցությունների առաջին օրն ավարտվել է «կառուցողական քննարկումներով»
Պաշտոնական անձինք հինգշաբթի օրը Դոհայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց են արձանագրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի ձեռքբերման հարցում։ Բանակցությունները պետք է շարունակվեն ուրբաթ օրը, հաղորդում է Walla լրատվական կայքը:
ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ բանակցությունների առաջին օրն ավարտվեց «կառուցողական քննարկումներով», ըստ երկու ամերիկյան պաշտոնյայի, որոնք պնդել են, որ որոշակի առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններին ծանոթ այլ պաշտոնյաներ հայտնել են, որ բանակցությունները շարունակելու որոշումը ցույց է տվել, որ երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված համաձայնության հասնելու հարցում: