երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունից՝ «Դաշնային բնապահպանական օպերատոր»-ից:

Ընկերությունից, մասնավորապես, նշել են. ««Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին՝ ամենաբարդ բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝  «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի»:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից:

Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, սեփական միջոցների հաշվին անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:

  • Կիսվել: