երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Ֆրանսիայում հրդեհների պատճառով ավելի քան 13 հազար ձեռնարկություն է տարհանվել

Ֆրանսիայում հրդեհների պատճառով ավելի քան 13 հազար ձեռնարկություն է տարհանվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված մասշտաբային անտառային հրդեհների պատճառով իշխանությունները առնվազն 13 հազար ձեռնարկություն են տարհանել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրին։

Նախարարի խոսքով՝ ձեռնարկությունների աշխատակիցները կկարողանան անօգնականության կամ գործազրկության մասնակի նպաստ ստանալ։ Նա նշել է, որ իշխանությունները «հրշեջ ծառայությունների համախմբում են իրականացնում էկոլոգիական և, ակնհայտորեն, սոցիալական աղետի ֆոնին, որը նաև տնտեսական ռումբ է դարձել»։

Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված խոշորագույն անտառային հրդեհն արդեն 42 հազար հեկտար տարածք է ընդգրկել։ Երկրի հարավ-արևմուտքում իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Հրդեհաշիջման աշխատանքների համար դեպարտամենտ են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության 2.5 հազար աշխատակիցներ (այդ թվում՝ Շվեյցարիայից)։ Նրանց աջակցում են 1.5 հազար ֆրանսիացի զինվորականներ և 1.2 հազար ոստիկաններ, որոնք ապահովում են տարհանումն ու հետևում անվտանգությանը աղետի գոտում։

  • Կիսվել: