Ֆրանսիայում չեչեն երիտասարդը սպանել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչուհուն
Ֆրանսիայի Կոնֆլայն-Սենտ-Օնորին քաղաքում՝ դպրոցի հարևանությամբ, հարձակում էր տեղի ունեցել պատմության ուսուցչուհու նկատմամբ. 18-ամյա երիտասարդը, որն, ըստ ԶԼՄ հրապարակումների, ազգությամբ չեչեն է, կտրել է կնոջ կոկորդը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հանցագործությունը կատարած երիտասարդը փորձել է վախեցնել ոստիկաններին, սակայն սպանվել է նրանց կողմից արձակված կրակոցից: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ:
Հանցագործության հետաքննությունն իրականացվում է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունում, իսկ ռուս դիվանագետները երկրի իշխանություններին են դիմել՝ երիտասարդի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:
Հետաքննության փոխանցած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 5-ին դպրոցում խոսքի ազատությանը նվիրված կայացած դասերից մեկի ժամանակ սպանված ուսուցչուհին Մուհամմեդ մարգարեի վերաբերյալ ծաղրանկար է ցուցադրել: Դրանից հետո նա իր դասարանում սովորող աշակերտների ծնողներից պարբերաբար տարբեր սպառնալիքներ ստանալ և այդ առնչությամբ բողոքներ է ներկայացրել ոստիկանություն:
Դեպքի վայր մեկնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ կատարվածը ահաբեկչություն է որակել: