Ֆրանսիայում ադրբեջանցի երկու դիվանագետներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»
Ֆրանսիայում ադրբեջանցի երկու դիվանագետներ հայտարարվել են ՛՛պերսոնա նոն գրատա՛՛՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի գործողություններին, տեղեկացնում է AFP-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որԲաքվում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Նշենք, որ ադրբեջանական կողմն ՛՛անցանկալի անձ՛՛ էր հայտարարել ֆրանսիացի երկու դիվանագետների։ Նրանք պարտավոր էին 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը: