Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա․ ՌԴ ԱԳ նախարար
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին։
Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հեռու մնալ ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերներից: Ավելին, մենք նրանց հրավիրել ենք Մոսկվա, նրանք առաջիկա օրերին կլինեն այստեղ մանրամասն զրույցի համար, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Լավրովը: