շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ հեթ-տրիկներից մեկը 1954 թվականից ի վեր խփեց հենց Նորվեգիա-Ֆրանսիա խաղում: Որտեղ 7-րդ, 20-րդ ու 32-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն: Ֆրանսիայի կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Դեզիրե Դուեն: Նորվեգիան այս խաղում կարողացավ խփել միայն մեկ գնդակ: Գոլն իր ակտիվում գրանցեց Տելո Ասգարդը:

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

I խումբ, երրորդ տուր

Սենեգալ-Իրաք` 5:0

«Մունդիալ»-ի խմբային փուլի ամենագոլառատ խաղերից մեկում Սենեգալը հաղթեց Իրաքին: Աֆրիկացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկան Հաբիբ Դիարան, Իսմայիլ Սարը, Պապե Գույեն (դուբլ) և Իլիման Նդիայեն:

 

  • Կիսվել: