Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում․ աղբյուր
Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում: Այս մասին պայմանագիրը կստորագրվի վաղը, հայտնում է Politico-ն:
Նշվում է, որ պայմանագիրը կսահմանի այն պայմանները, որոնցով ֆրանսիական զորքերն այնտեղ զորավարժություններ կանցկացնեն, այդ թվում ՝ համատեղ, ինչպես նաև պաշտպանության ոլորտում գործընկերության մի շարք այլ դրույթներ:



