Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել․ ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվի կողմից ֆրանսիացի դիվանագետներին «անցանկալի անձ» հռչակելուն։
«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, որի ինքնիշխան տարածքի վրա հարձակվել են, չի գոհացնում Ալիևին։ Բռնապետները, բացի գազ վաճառելուց, երբեք չեն սիրել ժողովրդավարություն։ Ֆրանսիան չի գնում ադրբեջանական գազ և օգնում է Հայաստանին պաշտպանվել։ Եվ դա մեր հպարտությունն է»,- գրել է նա։