երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ֆրանսիական որոշ պետական կայքեր կիբեռհարձակման են ենթարկվել Դուրովի ձերբակալությունից հետո

Ֆրանսիական որոշ պետական կայքեր կիբեռհարձակման են ենթարկվել Դուրովի ձերբակալությունից հետո

 Հաքերները Պավել Դուրովի ձերբակալությունից հետո DDoS հարձակումներ են կազմակերպել ֆրանսիական պետական կայքերի վրա, գրում է Le Parisien-ը։
 
«Պավել Դուրովին աջակցող հաքերային խմբավորումները կիրակի օրը ստանձնել են DDoS հարձակումների պատասխանատվությունը։ Ֆրանսիական մի քանի կայք օրվա ընթացքում դանդաղել են կամ ժամանակավորապես անհասանելի են եղել»,-ասվում է հոդվածում։
Դրանց թվում են պետծառայությունների և բժշկի այցելելու համար առցանց գրանցման հարթակները։ Թերթը նշում է, որ հարձակման են ենթարկվել նաև դեղերի և բժշկական արտադրանքի անվտանգության ազգային գործակալության (ANSM), «Գյուղացիական կոնֆեդերացիա» արհմիության, Voix du Nord թերթի կայքերը, ինչպես նաև մի շարք այլ ռեսուրսներ։
 
Հիշեցնենք` Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Ձերբակալությունը տեղի է ունեցել Դուրովին պատկանող ինքնաթիռից նրա դուրս գալու ժամանակ, որը ժամանել է Ադրբեջանից։
 
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, որն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հայտնվել է երկրում հետախուզվող անձանց ցուցակում:
 
Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի իրավապահ մարմինները Դուրովին հանցակից են համարում մի շարք դրվագներով, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելու պատճառով: Ֆրանսիացի լրագրող Սիրիլ Ամուրսկու տեղեկություններով՝ գործարարին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

  • Կիսվել: