Ֆրանսիացի իրավապահները հարցաքննել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի թիկնապահին և օգնականին
Ֆրանսիացի իրավապահները հարցաքննել են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի թիկնապահին և օգնականին, որից հետո ազատ են արձակել նրանց: Այդ մասին հայտնում է Լe Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Լրագրողների տեղեկություններով՝ Դուրովի կալանքը երկարացվել է մինչև օգոստոսի 28։
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր գտնվում։
Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: