F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային կարող է տեղի ունենալ միայն մի քանի տարի անց. Ռուբիո
Ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային կարող է տեղի ունենալ միայն մի քանի տարի անց՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունական Կաթիմերինի թերթի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է մատակարարումների վերսկսմամբ, քանի որ Թուրքիան արդեն վճարել է մի քանի ինքնաթիռի համար: Միևնույն ժամանակ, Ռուբիոն նշել է, որ չնայած երկու F-35-ի համար արդեն վճարված է՝ ինքնաթիռների մատակարարումն առայժմ անհնար է:
«Ամեն ինչ կապված է С-400 համակարգի հետ։ Այս պահին այդ հարցը կարգավորված չէ, և իրավական տեսանկյունից մենք չենք կարող փոխանցել ինքնաթիռները, քանի դեռ խնդիրը չի լուծվել»,- ասել է պետքարտուղարը։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնի պահանջներն արդեն հասցվել են թուրքական կողմին:
Թուրքիան F-35-երի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո:



