Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին մեզ ոչինչ հայտնի չէ. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունգարական «Magyar Nemzet» թերթին տված հարցազրույցում պատասխանել է Արևմտյան հետախուզության և ԵՄ առաջնորդների այն հայտարարություններին, թե Ռուսաստանն իբր նախապատրաստում է հին աշխարհի «օկուպացիան» կամ ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Եվրոպայում:
«Նման մեղադրանքների տեղիք իսկապես կա։ Մենք լսում ենք նրանց: Գուցե նրանց առաջանորդները Ռուսաստանի ծրագրերի մասին ավելի շատ գիտեն, քան մենք։ Համենայն դեպս, մեզ ոչինչ հայտնի չէ «Եվրոպայի վրա հարձակվելու և առավել ևս, այն օկուպացնելու մեր ծրագրերի մասին», - հայտարարել Է նախարարը ։
Լավրովի խոսքով՝ «ռուսական սպառնալիքի» մասին առասպելը նպատակաուղղված ուռճացվում է՝ արևմտյան հասարակությանը համախմբելու համար, որը հոգնել է սոցիալական և տնտեսական դժվարություններից:
«Ճշմարտությունից հեռու չեն այն փորձագետները, որոնք կարծում են, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի իշխող շրջանակները Ռուսաստանից թշնամու կերպար են ստեղծում, որպեսզի ուշադրությունը շեղեն գնաճից, գործազրկությունից, եկամուտների անկումից և հանցավորության աճից», — պարզաբանել է նա:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվային «վշտացնում և անհանգստացնում է» այն, թե ինչպես է ԵՄ-ն ինտեգրացիոն նախագծից վերածվում է «ռազմաքաղաքական բլոկի՝ ՆԱՏՕ-ի յուրատեսակ հավելում», իսկ հակառուսական հռետորաբանության առաջխաղացումը կարող է «հեռուն գնացող հետևանքներ ունենալ բոլոր եվրոպացիների համար»: