Եվրոպայի ներկայացուցիչները պատրաստ են գալ Մոլսկվա բանակցություններին լիարժեք մասնակցության պայմանով. Ելիսեյան պալատ
Եվրոպայի ներկայացուցիչները պատրաստ են Մոսկվա գալ պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին լիարժեք մասնակցության պայմանով։
Այսպես են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում մեկնաբանել Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 19-ի հայտարարությունը, որում նա հայտնել էր, որ Ռուսաստանն առաջարկել է Եվրոպայի ներկայացուցիչներին գալ Մոսկվա։
Ելիսեյան պալատում դրական են գնահատել այն փաստը, որ Ռուսաստանն առաջարկում է երկխոսությանը պաշտոնական բնույթ հաղորդել։
Փարիզի ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպայի պահանջն այն է, որ այդ երկխոսության սկիզբը կամ ֆորմալացումը նշանակի, որ Ռուսաստանն այսուհետ ճանաչում է եվրոպական կողմի լիարժեք դերը բանակցություններում, և որ եվրոպական կողմը կարող է ակտիվորեն մասնակցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլին։



