ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Եվրամիությունը 60 միլիոն լարի կհատկացնի Վրաստանին

Եվրամիությունը 60 միլիոն լարի կհատկացնի Վրաստանին

Եվրամիությունը 60 միլիոն լարի կհատկացնի Վրաստանին՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու,- հայտնում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը, գրում է jnews.ge-ն:

Ինչպես նշվում է ԵՄ պատվիրակության տեղեկատվության մեջ, անցյալ տարեվերջին ԵՄ-ն 20,87 մլն եվրո (մոտ 60 մլն լարի) է հատկացրել Վրաստանին անհատույց աջակցության համար՝ աջակցելու շարունակական բարեփոխումներին մի շարք ոլորտներում՝ տնտեսական և բիզնեսի զարգացում, գիտելիքներ և հմտություններ, աշխատաշուկայի բարեփոխում, տարածաշրջանային զարգացում, գյուղատնտեսություն, գյուղական զարգացում և սննդի անվտանգություն:

«Վրաստանի բյուջետային աջակցության մեծ մասը մաս է կազմում ոլորտային աջակցության ավելի լայն փաթեթի և զուգորդվում է լրացուցիչ աջակցությամբ, որը հետագայում խթանում է բարեփոխումները, ինչպիսիք են՝ դրամաշնորհները և տեխնիկայի աջակցությունը գյուղական վայրերում ապրողներին՝ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ծրագրի (ENPARD) կամ փոքր տարածաշրջանային բիզնեսը ԵՄ տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում:

 

  • Կիսվել: