շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Եվրամիությունից հայտարարել են՝ ներգրավված չեն Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի գործողություններին, բայց աջակցում են Կիևին

Եվրամիությունից հայտարարել են՝ ներգրավված չեն Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի գործողություններին, բայց աջակցում են Կիևին

Եվրամիությունը ներգրավված չէ ՌԴ տարածքի դեմ Ուկրաինայի հարձակմանը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ՌԴ Կուրսկի շրջանի ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած հարձակման մասին հարցին։

«Ինչ վերաբերում է Կրուսկում իրավիճակին, դա մենք չէ, որ պիտի մեկնաբանենք։ Եվրամիությունը ոչ մի կերպ ներգրավված չէ դրանում և չի մեկնաբանում օպերատիվ իրավիճակը գետնի վրա։ Բայց մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի գործողությունները՝ ուղղված պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

  • Կիսվել: