Էթնիկ զտումներից խոսելից Le Point-ը հիշատակել է Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ֆրանսիական Le Point պարբերականին: Թուրքական կողմի կարծիքով՝ Le Point-ը վիրավորել է Էրդողանին, տեղեկացնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Անադոլու գործակալությանը:
Թուրքական իշխանությունները մեղադրել են պարբերականի խմբագրին վիրավորական բովանդակությամբ տեղեկատվության տարածման համար:
Խոսքն այն նյութի մասին է, որում հեղինակը Էրդողանին ներկայացրել է որպես էթնիկ զտումների մասնակից:
Թուրքիայում նախագահին վիրավորելն արգելված է օրենքով: