Եթե թուրքական արկածախնդրությունը շարունակվի` և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ. ԻԻՀ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Եթե թուրքական արկածախնդրությունը շարունակվի, ապա և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է Իրանի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բեգաշը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Եթե թուրքական արկածախնդրությունը
շարունակվի ու Ադրբեջանը իրեն սխալ պահի Իրանի հանդեպ, ապա և՛ Նախիջևանը, և՛ Ղարաբաղը կվերադառնան Իրանի կազմ»։