Եթե Ռուսաստանը իբր պարտվում է պատերազմում, ապա ինչի համար է ATACMS մատակարարվում Ուկրաինա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինային ATACMS տեսակի հրթիռներ տրամադրելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարել է, որ ՌԴ-ն կկարողանա հետ մղել այդ հարձակումները, բայց դրանք չեն կարողանա շփման գծում որևէ բան փոխել։
«Առաջին հերթին, դա, իհարկե, վնաս է հասցնում և բավականին երկարատև։ Երկրորդը՝ մենք, իհարկե, կկարողանանք հետ մղել այդ հարձակումները։ Պատերազմը պատերազմ է, և ես ասել եմ, որ դրանք սպառնալիք են, դա ինքնին հասկանալի է, բայց որ ամենակարևորն է՝ այդ ամենն ընդհանրապես ի վիճակի չէ արմատապես իրավիճակը փոխել շփման գծում։ Անհնար է: Այդ մասին կարելի է հաստատ ասել։ Եվ վերջապես, սա հերթական սխալն է Միացյալ Նահանգների կողմից»,- Չինաստան այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:
Նախագահը ծիծաղելի է անվանել ԱՄՆ-ում արված հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն Ուկրաինայում պարտվում է:
«Այդ դեպքում ինչու է մատակարարվում ATACMS-ը։ Եթե պատերազմը պարտված է, ապա թող զինամթերքը չտան»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Ուկրաինային ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռների գաղտնի մատակարարումն անվանել է կոպտագույն սխալ, որը կունենա ամենալուրջ հետևանքները, ինչպես նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն երկկողմ հարաբերությունների լիակատար դադարեցման և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ուղղակի բախման գիծ է վարում: