Էստոնիան ծրագրում է 2024 թվականին պաշտպանության վրա ծախսել 1,3 միլիարդ եվրո
Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Մարտին Հերեմը հայտնել է, որ երկիրը մտադիր է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3%-ը ծախսել ազգային պաշտպանության վրա, գրում է Louna-Eesti Postimees թերթը։
Նրա խոսքով՝ պաշտպանության բյուջեն կկազմի 1,3 մլրդ եվրո։ Նա նշել է, որ երկու տարի հետո երկիրն ավելի լավ վիճակում կլինի, քան Ուկրաինան էր մինչ հատուկ գործողության մեկնարկը։
«Այդ գումարի կեսը կուղղվի առաջիկա չորս տարում զենք և զինամթերք ձեռք բերելու համար։ Մենք բավականաչափ հնարավորություններ ունենք՝ մինչև 240 կիլոմետր հեռավորության վրա գործելու համար։ Սա մեզ ավելի վտանգավոր է դարձնում հարձակվողների համար»,- ասել է Հերեմը: