երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Ես Ուկրաինային կաջակցեմ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը. Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ

Ես Ուկրաինային կաջակցեմ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը. Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ

Ես Ուկրաինային կաջակցեմ հարյուր տոկոսով՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր Քիր Սթարմերը։ Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա խոստացել է հենց այսօր հեռախոսազրույց անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բըրնհեմի խոսքով՝ Զելենսկու մոտ չեն մնա նույնիսկ ամենափոքր կասկածներն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը մնում է անսասան և հաստատուն։

«Մենք կլինենք նրա կողքին, և անձամբ ես նույնպես կլինեմ նրա կողքին»,- խոստացել է կառավարության նոր ղեկավարը: 

Արդեն փոխարինելով Քիր Սթարմերին՝ իր առաջին ճառում Բըրնհեմն ամբողջությամբ շրջանցել էր Ուկրաինային աջակցության և արտաքին քաղաքականության հարցերը, սակայն խոստացել էր շարունակել նախորդ կառավարության կուրսը դեպի միլիտարիզացիա։

  • Կիսվել: