Եռօրյա սnւգ Կոլումբիայում՝ երկրաշարժի զnhերի հիշատակին
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի հիշատակին հայտարարվել է ազգային եռօրյա սուգ։ Այս մասին ասված է տեղական իշխանությունների հրապարակած հրամանագրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BluRadio ռադիոկայանին:
Ինչպես հաղորդվում է՝ սգի ընթացքում պետական հաստատությունների շենքերի, ինչպես նաև արտասահմանում Կոլումբիայի դեսպանությունների և հյուպատոսական ներկայացուցչությունների վրա կիջեցվեն դրոշները։
Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Կոլումբիայի արևմուտքում գտնվող Չոկո դեпартаմենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ օգոստոսի 10-ին։ Blu Radio ռադիոկայանի տվյալներով՝ զոհվել է առնվազն 240 մարդ։



