ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Երկրաշարժից տուժած 12 հազար սիրիացիներ վերաբնակեցվել են իրանական ճամբարներում

Երկրաշարժից տուժած 12 հազար սիրիացիներ վերաբնակեցվել են իրանական ճամբարներում

Սիրիայի Հալեպում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը հայտարարեց, որ Հալեպում երկրաշարժից տուժած 12000 սիրիացիներ տեղավորվել են այս քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ստեղծված 9 ճամբարներում, գրում է parstoday.ir-ը:

Հալեպում Իրանի գլխավոր հյուպատոս՝ Սալման Նավաբ Նուրին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում նշել է, որ Սիրիայի կառավարության և Հալեպում երկրաշարժից տուժածներին օգնող երկրների կողմից ստեղծվել են 172 բնակեցման կենտրոններ և այդ կենտրոններում բնակեցվել են երկրաշարժից տուժած 180 հազար սիրիացիներ:
Իրանցի դիվանագետը Հալեպի երկրաշարժից տուժած շրջաններում փլատակների մաքրման աշխատանքների մասին ասել է.«Հալեպում ավարտվել է բոլոր 56 ավերված շենքերի փլատակների մաքրման աշխատանքը»:
Երկուշաբթի՝ փետրվարի 6-ի առավոտյան, 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել են այդ երկրի հինգ նահանգներ և մեծ թվով մարդիկ են զոհվել:
Հալեպի երկրաշարժի հետևանքով կա 500 զոհ և 750 վիրավոր:

 

  • Կիսվել: