Երգչուհի Զեմֆիրան և լրագրող Սերգեյ Ասլանյանը ՌԴ ԱՆ-ի կողմից ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ
Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը երգչուհի Զեմֆիրային եւ լրագրող Սերգեյ Ասլանյանին ճանաչել է օտարերկրյա գործակալներ: Այս մասին տեղեկացնում է РБК-ն։
Նշվում է, որ, բացի նրանցից, այդ ցուցակում ընդգրկված են նաեւ Պետդումայի նախկին պատգամավոր Դմիտրի Գուդկովը, քաղաքագետ Աբբաս Գալյամովը, գրող Ալեքսանդրա Կազանցեւան, Violence.net հիմնադրամի ղեկավար Աննա Ռիվինան, լրագրող Սերգեյ Շպիլկինը եւ Վլադիվոստոկից ակտիվիստ Տատյանա Նամազբաեւան։