Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղի «ազատագրման» վեցերորդ տարեդարձի կապակցությամբ
Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղի «ազատագրման» վեցերորդ տարեդարձի և Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Ինչպես հայտնում է APA-ն, Էրդողանը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է.
«Սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Ղարաբաղը 30-ամյա «օկուպացիայից» ազատագրելու վեցերորդ տարեդարձի և Հաղթանակի օրվա առթիվ։
Երախտագիտությամբ և աղոթքներով հարգանքի տուրք եմ մատուցում մեր բոլոր նահատակների հիշատակին, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար՝ հանուն այս մեծ հաղթանակի»։



