շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Էրդողանը մտադիր է սիրիացի փախստականներին վերադարձնել Սիրիա

Էրդողանը մտադիր է սիրիացի փախստականներին վերադարձնել Սիրիա

Թուրքիայի  նախագահ Էրդողանը սիրիական քաղաքականությունն իրագործելու շրջանակնեում մտադիր է նաև սիրիացի փախստականներին վերադարձնել Սիրիա։ Ծրագրի իրականացման համար միջոցների հատկացման շուրջ Անկարան պետք է համաձայնության գա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։

Ըստ Bloomberg գործակալության՝ այս հարցի շուրջ բանակցությունները կկայանան ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովի հարթակներում: Սակայն  սիրիացի փախստականների նկատմամբ Թուրքիայի  ծրագրի իրագործման համար անհրաժեշտ կլինի ստեղծել ենթակառուցվածքներ։

 

  • Կիսվել: