Էրդողանը հայտարարել է Թուրքիայում անտառներ հրկիզելու համար կասկածվողի ձերբակալման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է ներգրավված լինել երկրում անտառների զանգվածների հրկիզմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միլասում բռնկված հրդեհի գործով մեկ մարդ է ձերբակալվել: Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները»,-ասել է Էրդողանը Մարմարիս քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները հետաքննում են երկրի հարավում մոլեգնող սաստիկ անտառային հրդեհների պատճառները, դիտարկվում է նաև հրկիզման տարբերակ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի: Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: