շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Էրդողանը հայտարարել է ԻՊ-ի սպանված առաջնորդի տիկնոջը բռնելու մասին

Էրդողանը հայտարարել է ԻՊ-ի սպանված առաջնորդի տիկնոջը բռնելու մասին

Անկարայում բռնել են ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի տիկնոջը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Լենտան։

«Սիրիայում մենք բռնել ենք նրա կնոջը։ Ես առաջին անգամ եմ հայտարարում այս մասին։ Մենք բռնել ենք նաև նրա քրոջն ու ամուսնուն»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, իրենք այդ իրադարձությունը չեն վերածում շոուի:

Հիշեցնենք, որ երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը: Էրդողանը երեկ հայտարարել էր, որ նա առայժմ կմնա միգրացիոն կենտրոնում:

  • Կիսվել: