Էներգոդարի վրա Կիևի հարձակումն ահաբեկչություն է. ԱԷԿ
Ուկրաինայի ԶՈւ հարձակումն Էներգոդարի մշակույթի պալատի վրա գնահատվում է որպես Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ ահաբեկչություն և շանտաժ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել էկայանի հաղորդակցության գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։
Նա, մասնավորապես, նշել է. «Էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման վայրում լռության ռեժիմի ձևական պահպանումը ահաբեկչության փաստը չի չեղարկում: Էներգոդարի մշակույթի պալատին հասցված հարվածը գիտակցված հարձակում է սոցիալական ենթակառուցվածքի, ատոմային աշխատողների ընտանիքների և Զապորոժիեի ԱԷԿ–ի էներգամատակարարման գիծը վերականգնող մասնագետների վրա: Սա ոչ թե ռազմական մարտավարություն է, այլ ոչ սկզբունքային շանտաժ»:
Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետ Մաքսիմ Պուխովը հայտարարել էր, որ Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի մշակույթի պալատի շենքը վնասվել է անօդաչուի պայթյունից, տուժածներ չկան, վնասվել են շենքի պատուհանները, ճակատային հատվածը, բեկորները վնասել են բակում կայանված մեքենաները։
Հավելենք նաև, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում հրադադարի տեղային ռեժիմ է սահմանվել, սկսվել են Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից վնասված «Ֆեռոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գծի և Զապորոժիեի ՋԷԿ-ի բաց բաշխիչ սարքավորման վերանորոգման աշխատանքները:


