Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի և ամերիկյան նավի վրա հարձակումների մասին
Հյուսիսային Եմենը կառավարող շիա «Անսար Ալլահ» (hութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի մոտակայքում գտնվող թիրախներին, ինչպես նաև բալիստիկ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Կարմիր ծովում գտնվող ամերիկյան Pumba նավի վրա:
«Եմենի զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումները (հութիներ – խմբ.) իրականացրել են գործողություն, որի ընթացքում նրանք հարձակվել են Էյլաթի կարևոր թիրախների վրա՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր: Իսկ ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումները համատեղ ռազմական գործողություն են անցկացրել, որի ընթացքում Կարմիր ծովում բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել են ամերիկյան Pumba նավի վրա», – ասվում է հութիների ռազմական խոսնակի հայտարարության մեջ:
Ինչպես նշել է խոսնակը, գործողության ընթացքում նավը խոցվել է։ Հայտարարության համաձայն՝ հարձակումներն իրականացվել են՝ ի պատասխան «ամերիկա-բրիտանա-իսրայելական ագրեսիայի»։