հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիք

ՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիք

Հնդկաստանը սկսում է «Սինդհու» գործողությունը՝ Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից տարհանելու համար։ Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ 2025 թվականի հունիսի 18-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Որպես առաջին քայլ՝ Հնդկաստանի դեսպանությունը 110 հնդիկ ուսանողների է տարհանել Հյուսիսային Իրանից՝ օգնելով նրանց հունիսի 17-ին անվտանգ անցնել Հայաստան: Ուսանողները Հայաստանի մայրաքաղաք Երևան են մեկնել Իրանում և Հայաստանում մեր առաքելությունների հսկողության ներքո գտնվող ճանապարհով: Այս ուսանողները հատուկ չվերթով Երևանից մեկնել են 2025 թվականի հունիսի 18-ին և կժամանեն Նյու-Դելի հունիսի 19-ի վաղ առավոտյան՝ «Սինդհու» գործողության սկզբնական փուլերի շրջանակներում: Հնդկաստանի կառավարությունը երախտապարտ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացի անխոչընդոտ իրականացման համար»:

  • Կիսվել: