Ապարանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ
Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահրամ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Գնել Խ․-ն, 28-ամյա Ջանիբեկ Խ․-ն և 19-ամյա Հունան Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։