ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵՄ-ը միացել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ Անկարային զենք վաճառելու արգելքի նախաձեռնությանը

ԵՄ-ը միացել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ Անկարային զենք վաճառելու արգելքի նախաձեռնությանը

Եվրամիության երկրները վրդովմունք են հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ, եւ միացել են Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ Անկարային զենք վաճառելու արգելքի նախաձեռնությանը, տեղեկացնում է AP-ը:

ԵՄ արտաքին գործերի մի շարք նախարարներ քննադատել են ողջ տարածաշրջանն ապակայունացնող ռազմական գործողությունները:

Թուրքիան է՛լ ավելի կախված է դառնում եվրոպական երկրներից, եւ դեռեւս հստակ չէ, թե ինչ ազդեցություն կունենան այդ միջոցները:

ԵՄ երկրները նաեւ թուրք պաշտոնյաների եւ Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներում ներգրավված թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցներ են նախապատրաստել եւ հայտարարել, որ պատրաստ են հնարավորինս կարճ ժամկետում ակտիվացնել դրանք: 

  • Կիսվել: