ԵՄ-ն ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել լցանավերի դեմ, որոնք համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ Խորհրդի տարածած հայտարարությունից:
Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 41 նավ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով սահմանափակումները:
Հաղորդվում է նաև, որ արգելված է նրանց մուտքը ԵՄ նավահանգիստներ և ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների մատուցումը։ Այս պահին եվրոպական պատժամիջոցների ներքո մոտ 600 նավ կա:
Իր հերթին Ռուսաստանը պատժամիջոցները համարում է անօրինական, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ արևմտյան երկրների կողմից Ռուսաստանին վնաս հասցնելու փորձերը, այդ թվում՝ ստվերային նավատորմին վնասելու միջոցով, կհանգեցնեն ընդհանուր խնդիրների:


