ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
Եվրամիության երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումների ֆինանսավորման հետ կապված դժվարությունները հաղթահարելու ուղիները։ Այդ մասին տեղեկանում ենք եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից։
«Մեր օգնությունը հիմա, ռազմաճակատի այս կրիտիկական պահին ավելի կարևոր է, որովհետև կարող է փոխել իրավիճակը։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու դժվարությունները», - ասել է Բորելը: