չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

ԵՄ-ն ուկրաինացի ապաստան հայցողների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողությունը երկարաձգել է ևս մեկ տարով՝ մինչև 2028 թ. մարտի 4-ը։ Սակայն այժմ այդ կարգավիճակի տրամադրման կանոնները կդառնան ավելի խիստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածվել Եվրոպական խորհրդի կայքում։

ԵՄ երկրները համաձայնել են, որ հետագայում ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի բացառապես Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք կատարում են իրենց զինվորական պարտականությունները պետության հանդեպ։

«Ճանաչելով ինչպես տեղահանված անձանց պաշտպանության իրավունքը, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանության իրավունքը, Ռուսաստանի անօրինական պատերազմից, ԵՄ երկրները համաձայնել են, որ ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի միայն նրանց, ովքեր կատարում են իրենց զինվորական ծառայության պարտավորություններն Ուկրաինայում», – նշվում է փաստաթղթում:

Նոր կանոնները կվերաբերվեն միայն ժամանակավոր պաշտպանության համար նոր դիմորդներին և չեն կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր արդեն օգտվում են ԵՄ տարածքում ժամանակավոր պաշտպանությունից:

  • Կիսվել: