ԵՄ-ն կարող է զրկել Հունգարիային ձայնի իրավունքից, որպեսզի կարողանա Կիևին օգնություն տրամադրել. FT
ԵՄ անդամ երկրները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը՝ Ուկրաինային միջոցներ հատկացնելու մասին համաձայնագիր կնքելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ եվրոպացի դիվանագետներին հղումով։
Ըստ նրանց՝ ԵՄ-ն կարող է կիրառել Եվրամիության մասին 2007 թվականի պայմանագրի 7-րդ հոդվածը, որը թույլ է տալիս երկրին զրկել ձայնի իրավունքից՝ կապված եվրոպական իրավունքի խախտման հետ։ Այս գործընթացը կարող է արգելափակել ԵՄ ցանկացած այլ անդամ, սակայն, ինչպես նշում է թերթը, Լեհաստանում վերջին ընտրություններից հետո ԵՄ-ում Հունգարիայի «երաշխավորված պաշտպան» չկա։
Չնայած դրան, համայնքի որոշ անդամներ զգուշանում են Բուդապեշտի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու գաղափարից։ Փոխարենը, նրանք մտադիր են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ցույց տալ ԵՄ-ում երկրի մեկուսացման «իրական արժեքը», որպեսզի ստիպեն փոխել Ուկրաինային ֆինանսական միջոցների տրամադրումը: