երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանը ևս հուլիսի 8-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում մեծամասնությամբ հաստատել է Բուլղարիայի՝ եվրոգոտուն անդամակցության վերաբերյալ որոշումը: Որոշմանը կողմ է քվեարկել 531 անդամ: Բուլղարիան կդառնա եվրոգոտու 21-րդ անդամը 2026 թվականի հունվարի 1-ից:

 

  • Կիսվել: