ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԵՄ-ն դեռ մտադիր չէ վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ․ Կալաս

ԵՄ-ն դեռ մտադիր չէ վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ․ Կալաս

ԵՄ-ն դեռ մտադրություն չունի վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը նշել էր, որ նախորդ գիշեր Հորմուզի նեղուցով անցել է 12,5 միլիոն բարել նավթ։ Սա հակամարտության մեկնարկից ի վեր ամենամեծ ծավալն է։

Նա նաև ասել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մնում են ուժի մեջ՝ բացառությամբ նավթի հետ կապվածների։

 

  • Կիսվել: