շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում Եվրամիության փլուզում. ԵՀ ղեկավար

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում Եվրամիության փլուզում. ԵՀ ղեկավար

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում Եվրամիության փլուզում, ընդհակառակը, այդ գործընթացի շրջանակներում անդամ երկրներն ամրապնդել են իրենց համախմբվածությունը, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է ria.ru-ն:

«Եվրոպան, ճգնաժամից նոր ուժ է ստացել։ Ես նկատի ունեմ Brexit-ը։ Իհարկե, մենք ցավում ենք, որ մեր բրիտանացի ընկերները ցանկանում են մեզ լքել, բայց Brexit-ի փորձը բացեց ԵՄ-ում մի շարք կասակածամիտների աչքերը և ցույց տվեց, թե ինչ ունեն՝ հանձին Եվրամիության»,-հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ըստ նրա՝ Brexit-ը չի նշանակի «անօրինականության սկիզբ, Եվրամիության փլուզման գործընթացի սկիզբ»:

«Ընդհակառակը, որքան էլ մենք տարբեր լինենք, Brexit-ի շուրջ բանակցությունների ընթացքում 27 երկրները միասնական դիրքորոշում ունեն»,-ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանության է արժանացրել մինչև 2020 թ. հունվարի 31-ը Brexit-ի հետաձգումը:

  • Կիսվել: