ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու սահմանագծին է. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու սահմանագծին է. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Լիբանանում հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր սահմանագծին է։ Այս մասին Համայնքների պալատում ունեցած ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը

Նա, մասնավորապես, նշել է. «Ես խիստ մտահոգված եմ երկրում քաղաքացիական բնակչության վրա Իսրայելի գործողությունների ազդեցությամբ: Երկիրը գտնվում է լայնացող հակամարտության սահմանագծին, որը սպառնում է աղետալի մարդասիրական հետևանքներով: Մեզ անհրաժեշտ են անհապաղ դիվանագիտական ​​գործողություններ՝ հետագա սրացումը կանխելու համար»։

Քուփերի խոսքով՝ Լիբանանում հարկադիր տեղահանության մասշտաբներն «անընդունելի» են:

Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիան Լիբանանին և հարևան տարածաշրջաններին լրացուցիչ 10 միլիոն ֆունտ ստեռլինգ մարդասիրական օգնություն կտրամադրի։

  • Կիսվել: