կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԵՄ-ի կոչը Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

ԵՄ-ի կոչը Թուրքիային՝ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Եվրոպական միությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ մերժելով փախստականների համար անվտանգության գոտուն վերաբերող թուրքական ցանկացած ծրագիր և հայտարարելով, որ այնտեղ օգնություն չի ցուցաբերի, հաղորդում է Reuters-ը։

«ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները»,-նշված է ԵՄ 28 անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ։ «Քիչ հավանական է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում այսպես կոչված «անվտանգության գոտին» կհամապատասխանի փախստականներին վերադարձնելու միջազգային չափանիշներին, ինչպես նախատեսել է Թուրքիան»,-ասված է հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարության մեջ նաև նշված է, որ այնտեղ, ոուր բնակչության իրավունքներն անտեսվում են, ԵՄ-ն օգնություն չի ցուցաբերի կայունացման կամ շրջանների զարգացման հարցում:

  • Կիսվել: