երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times

ԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial Times

Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Դանիայի, Ավստրիայի և Ֆինլանդիայի ղեկավարները սպառնացել են չաջակցել Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեին, եթե դրանում ծախսերը չկրճատվեն «հարյուրավոր միլիարդավոր եվրոյով»: Այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց համատեղ նամակը ԵՄ-ին:

Վեց պետություն ապահովում է ԵՄ բյուջե մուտքերի մոտ 40 տոկոսը՝ գրում է գործակալությունը։ Նրանք պահանջում են զգալիորեն նվազեցնել Եվրահանձնաժողովի առաջարկած 2 տրլն եվրո գումարը՝ իրենց դիրքորոշումը բացատրելով պետական ծախսերը զսպելու անհրաժեշտությամբ։

Նամակի հեղինակներն առաջարկում են ավելի շատ միջոցներ ուղղել նորարարական ընկերությունների պաշտպանությանն ու աջակցությանը՝ միաժամանակ կրճատելով գյուղատնտեսության և պակաս ապահովված տարածաշրջանների ֆինանսավորումը: Այս ուղղություններին ավանդաբար բաժին է ընկնում ԵՄ բյուջեի մոտ երկու երրորդը՝ նշում է թերթը։

  • Կիսվել: