ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ԵԱՏՄ-ն լավ հնարավորություն է գլոբալ հարավի շուկաներ արտահանման համար․Օվերչուկ

ԵԱՏՄ-ն լավ հնարավորություն է գլոբալ հարավի շուկաներ արտահանման համար․Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվում մեծ Եվրասիայի տարածաշրջանում առևտրի պայմանների բարելավման և ներդրումների առաջմղման ուղղությամբ:
 ԵԱՏՄ երկրները լավ հնարավորություն են ստեղծել գլոբալ հարավի շուկաներ արտահանումն առաջ մղելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Աստանա» միջազգային համաժողովում:
Օվերչուկի կարծիքով՝ կարևոր է եվրասիական տրանսպորտային ցանցի շրջանակներում ստեղծել միջազգային տրանսպորտային միջանցքների զուգակցման համակարգ. նա հիշատակել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս – Հարավ» երկու հիմնական ուղղություններով մի շարք երթուղիների զարգացման մասին:
  Այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Աստանա» միջազգային համաժողովը, որն ուղղված է գլոբալ փոփոխությունների պայմաններում միջազգային համագործակցության ամրապնդմանը՝ կենտրոնանալով տնտեսության, կլիմայի և միջպետական հարաբերությունների վրա: Համաժողովին մասնակցում են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովին գրանցվել է ավելի քան 7000 մասնակից: Նրանց թվում են ավելի քան 160 բանախոսներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: