ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դուրովը հոկտեմբերին պետք է ժամաներ Երևան. TIME

Դուրովը հոկտեմբերին պետք է ժամաներ Երևան. TIME

Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը ֆրանսիական ոստիկանության միջամտությունից առաջ պետք է հոկտեմբերին Երևանում մասնակցեր Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2024), հայտնում է ամերիկյան TIME-ը։

Պարբերականը հիշեցրել է, որ WCIT 2024-ի վահանակները ներառում էին քննարկումներ օդատիեզերական ոլորտում նախագծման, սոցիալական մեդիայի օպտիմալացման և կիբերանվտանգության վերաբերյալ:

Ավելի վաղ հյտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ոստիկանությունը Դուրովին ձերբակալել էր օգոստոսի վերջին՝ Ադրբեջանից ժամանելուց հետո։ Նա մեղադրվում է մանկական պոռնոգրաֆիա և թմրանյութեր պահելու և տարածելու, խարդախության և այլ հանցագործությունների մեջ հանցակցության համար:

  • Կիսվել: