Դուրովը լքել է Ֆրանսիան
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան: Ըստ AFP-ի՝ նա մեկնել է Դուբայ:
Նշվում է, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանք, ապա ազատ են արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։