2024 թվականը շատ հաջող տարի ստացվեց. Դուրովը խոսել է Telegram-ի շահութաբեր դառնալու մասին
2024 թվականին Telegram Premium բաժանորդների թիվը եռապատկվել է՝ գերազանցելով 12 միլիոնը: Այս մասին հայտարարել է Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը։
Նա հավելել է, որ գովազդից եկամուտը «մի քանի անգամ ավելացել է», և Telegram-ի ընդհանուր եկամուտը 2024 թվականին գերազանցել է միլիարդ դոլարը։
Ըստ Դուրովի՝ ընկերությունը «տարին փակում է ավելի քան 500 միլիոն դոլարի կանխիկ պահուստներով, որում ներառված չեն կրիպտո ակտիվները»:
«Ինչպես կանխատեսել էի՝ 2024 թվականը Telegram-ի համար շատ հաջող տարի ստացվեց։ Դրամայնացման եռամյա պատմության մեջ առաջին անգամ Telegram-ը շահութաբեր է դարձել»,- նշել է նա:
Դուրովը նաև ընդգծել է, որ Telegram-ի օրինակը ցույց է տալիս, որ «սոցիալական ցանցերը կարող են հասնել ֆինանսական կայունության՝ մնալով անկախ և հարգելով օգտատերերի իրավունքները»: