երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ. Մակրոն

Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեղծ է որակել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու քաղաքական դրդապատճառների մասին լուրերը։

Այս մասին Էմանուել Մակրոնը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։

«Ես այստեղ կեղծ տեղեկություններ եմ ընթերցում Ֆրանսիայի վերաբերյալ՝ Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում տեղի է ունեցել շարունակվող իրավական հետաքննության շրջանակում։ Սա ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ. դա դատավորների որոշելիքն է», - գրել է Մակրոնը։

 

Օգոստոսի 24-ի երեկոյան ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների,  ժամանել էր Ադրբեջանից։ 

Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր։

Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: 

 Ֆրանսիացի լրագրող Կիրիլ Ամուրսկին նշել էր, որ Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

 

  • Կիսվել: