Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, սահմանել է նոր ռեկորդ
Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, սահմանել է նոր ռեկորդ՝ սպասարկելով 44,9 միլիոն ուղևորի 2024 թվականի առաջին վեց ամիսներին, 8 տոկոսով ավելի, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին ասվում է Dubai Airports-ի մամուլի հաղորդագրությունում։
2024 թվականի առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանն ամենաշատ ուղևորներն ընդունել է Հնդկաստանից՝ 6,1 միլիոն։ Դրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 3,7 միլիոն և 2,9 միլիոն մարդ։ Նշվել են նաև Պակիստանը (2,3 միլիոն), Միացյալ Նահանգները (1,7 միլիոն), Ռուսաստանը (1,3 միլիոն) և Գերմանիան (1,3 միլիոն) որպես ամենաբարձր ուղևորափոխադրումներ ապահովող այլ երկրներ: