երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Դոնալդ Թրամփը վերանայում է կառավարության արդյունավետության դեպարտամենտի իրականացրած կրճատումները

Դոնալդ Թրամփը վերանայում է կառավարության արդյունավետության դեպարտամենտի իրականացրած կրճատումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը՝ նշելով, որ այն օգնել է խնայել հարյուր միլիարդավոր դոլարներ։

Այնուամենայնիվ, Թրամփն ընդունել է, որ վերանայում է Մասկի մի շարք որոշումներ։

«Կան բաներ, որոնք ես հիմա ուսումնասիրում եմ»,- ասել է նա ABC News-ի հետ հարցազրույցում։ CNN-ը հիշեցրել է, որ այս պահին դաշնային գործակալությունների ավելի քան 121 հազար աշխատակից ազատվել է աշխատանքից կամ ենթակա է ազատման։

  • Կիսվել: